
«Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիան ստեղծվել է 2019 թվականին և միավորում է օրգանական և կայուն գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ֆերմերներին, արտադրողներին, մասնագետներին, մշակող ձեռնարկություններին, քաղաքականություն մշակողներին, ոլորտային կրթական նախաձեռնություններ իրականացնողներին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում օրգանական սննդի արտադրությունը, մշակումը և սպառումը, կայուն գյուղատնտեսությունը և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը։
Միևնույն ժամանակ ասոցիացիան խթանում է ոլորտի զարգացումը, տեղական, կայուն արտադրության սննդամթերքի սպառումը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Մեր տեսլականն է Հայաստանում ձևավորել օրգանական և անվտանգ սննդային համակարգ, որը կնպաստի մարդկանց առողջությանը, գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների բարեկեցությանը, բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանը, ինչպես նաև կապահովի վստահելի և մրցունակ արտադրանքի վաճառք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Մեր առաքելությունն է՝ ձևավորել և ապահովել հզոր, համախմբված և վստահելի ազգային ձայն՝ սերտիֆիկացված օրգանական ֆերմերների, արտադրողների և վերամշակողների համար՝ ներպետական և միջազգային շուկաներում։ Կառուցել և խթանել արտադրողների առաջնորդությամբ ձևավորված ազգային օրգանական շարժում և քաղաքականության հարթակ, որը կնպաստի Հայաստանի օրգանական համակարգի բարեփոխմանը, դերակատարների կարողությունների ամրապնդմանը և ոլորտի միջազգային ինտեգրմանը։
Մենք ապահովում ենք հնարավոր ակտիվ ներգրավվածություն և ուղենշող մասնակցություն՝ ապահովելով մեր անդամների համար տեսանելի, իրական և երկարաժամկետ արժեք։ Մենք հաղորդում ենք գաղափարներ, կիսվում ենք գիտելիքով և ոգեշնչում ենք համայնքին՝ նույնքան ոգեշնչվելով նրանցից։
Մեր կառավարման համակարգը հիմնված է ներառականության, փոխըմբռնման և համագործակցության վրա։ Մենք բաց ենք, հավատարիմ և աջակցող՝ ընտրելով լուծումներ, որոնք բերում են միասնական հաջողություն։
Մենք պահպանում ենք բաց և հստակ հաղորդակցություն, ինչպես նաև թափանցիկ ֆինանսական և կառավարչական գործընթացներ։ Մենք հուսալի, հաշվետու և վստահելի գործընկեր ենք։
Մենք աշխատում ենք արհեստավարժ և արդյունավետ կերպով՝ մեր անդամների դիմումներին և իրական կարիքներին համապատասխան։
Մատուցել որակյալ, պահանջարկին համապատասխանող ծառայություններ՝ մշտապես զարգացնելով ու խթանելով դրանք։
Նպաստել Հայաստանում օրգանական սեկտորի շարունակական և կայուն առաջընթացին։
Հավասարակշռել անհատական ու հավաքական շահերը՝ ապահովելով ներառական մոտեցում։
Աջակցել և խրախուսել մեր անձնակազմին։
Ձգտել ֆինանսական անկախության՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ զարգացում։
Միացե՜ք մեզ, դարձե՜ք զարգացող համայնքի մի մասը։
Լիիրավ անդամ կարող են դառնալ Հայաստանում կամ արտերկրում գործող «Օրգանական» կամ «Օրգանական անցումային փուլում գտնվող» ֆերմերները, ինչպես նաև օրգանական արտադրողներն ու մշակող ընկերությունները։
Ֆերմերներ, արտադրողներ, մշակող ընկերություններ, վերավաճառողներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հավաստագրող մարմիններ, խորհրդատվական ընկերություններ և այլն), կրթական հաստատություններ, տուրիստական գործակալություններ, ՀԿ-ներ, ինչպես նաև անհատներ՝ սպառողներ, ոլորտի ընկերներ և աջակիցներ։
Համատեղ մենք կարող ենք կառուցել կայուն ապագա:





«Օրգանական Հայաստան» ասոցիացիան տարիներ շարունակ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ՝ համատեղ իրականացնելով ծրագրեր, նախաձեռնություններ և զարգացնող միջոցառումներ։ Մեր գործընկերների աջակցությունը կարևոր դեր է խաղում ոլորտի զարգացման, նոր հնարավորությունների ստեղծման և համայնքի հզորացման գործընթացում։
«Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիայի կայքը ստեղծվել և պահպանվել է Ավստրիական զարգացման գործակալության, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական Ասոցիացիա ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող և աջակից կողմերի տեսակետները:
Կայքի վերջին թարմացումը կատարվել է «Օրգանական և վերականգնվող գյուղատնտեսության կրթության զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը իրականացվել է «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիայի և «Peipsi» անդրսահմանային համագործակցության կենտրոնի կողմից ESTDEV-ի ֆինանսական աջակցությամբ: Այս նախաձեռնության շրջանակում նաև ստեղծվել և զարգացվել է «All Green» կրթական հարթակը, որը ինտեգրված է կայքին։























Հպարտ ենք լինել IFOAM – Organics International միջազգային կազմակերպության անդամ։

«Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիան, OASI, EU-GAIA ծրագրերի և ITC-ի աջակցությամբ, մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների՝ ներկայացնելով հայկական օրգանական արտադրանքը։ Այլ դոնորների և գործընկերների աջակցությամբ «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիայի անդամները մասնակցել են տարբեր միջազգային ցուցահանդեսների Եվրոպական տարբեր քաղաքներում։