
«Օրգանական Հայաստան» ասոցիացիան գործում է անդամակցության երկու մոդելով՝ Լիիրավ անդամներ և Փոխկապակցված անդամներ։ Լիիրավ անդամ կարող են դառնալ Հայաստանում կամ արտերկրում գործող «Օրգանական» կամ «Օրգանական անցումային փուլում գտնվող» ֆերմերները, ինչպես նաև օրգանական արտադրողներն ու մշակող ընկերությունները։ Իսկ փոխկապակցված անդամ կարող են դառնալ ֆերմերներ, արտադրողներ, մշակող ընկերություններ, վերավաճառողներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հավաստագրող մարմիններ, խորհրդատվական ընկերություններ և այլն), կրթական հաստատություններ, տուրիստական գործակալություններ, ՀԿ-ներ, ինչպես նաև անհատներ՝ սպառողներ, ոլորտի ընկերներ և աջակիցներ։
«Օրգանական Հայաստան» ասոցիացիան իր անդամներին առաջարկում է աջակցության երկու մոդել՝ խմբային և անհատական։ Խմբային աջակցության մոդելի միջոցով անդամները հնարավորություն ունեն ներգրավվելու ոլորտային տեղեկատվական, կրթական միջոցառումների, համատեղ մասնագիտական հանդիպումների կազմակերպման և մասնակցության գործընթացներում, ծանոթանալու ոլորտի նոր մոտեցումներին ու հնարավորություններին։ Աջակցության անհատական մոդելը հնարավորություն է տալիս անդամներին զարգացնել իրենց հմտությունները և գործունեությունը՝ ունենալով թիմային աջակցություն, խորհրդատվություն, տեղեկացված լինելու հնարավորություն և ուղեկցում՝ ըստ կարիքի։
«Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցիացիան իր նախաձեռնությունների, ծրագրերի, միջոցառումների և նորությունների մասին հիմնական տեղեկատվությունը տրամադրում է կազմակերպության սոցիալական ցանցերի էջերում, իսկ անդամների դեպքում նաև էլեկտրոնային փոստի միջոցով։ Տեղեկացված լինելու համար կարող եք հետևել մեզ մեր սոցիալական էջերում։
Բացահայտեք օրգանական ֆերմաներն ու արտադրողներին