
Դարձեք Հայաստանի օրգանական գյուղատնտեսության շարժման մաս և օգնեք կառուցել կայուն ապագա
Միացե՜ք մեր աճող համայնքին
Լիիրավ անդամ կարող են դառնալ Հայաստանում կամ արտերկրում գործող «Օրգանական» կամ «Օրգանական անցումային փուլում գտնվող» ֆերմերները, ինչպես նաև օրգանական արտադրողներն ու մշակող ընկերությունները։
Այս կարգավիճակով անդամակցությունը հնարավորություն է տալիս առավել ակտիվ կերպով ներգրավվել ասոցիացիայի ռազմավարական պլաններում, նախաձեռնություններում և ծրագրերում։
Փոխկապակցված անդամ կարող են դառնալ ֆերմերներ, արտադրողներ, մշակող ընկերություններ, վերավաճառողներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հավաստագրող մարմիններ, խորհրդատվական ընկերություններ և այլն), կրթական հաստատություններ, տուրիստական գործակալություններ, ՀԿ-ներ, ինչպես նաև անհատներ՝ սպառողներ, ոլորտի ընկերներ և աջակիցներ։
Այս կարգավիճակով անդամակցությունը հնարավորություն է տալիս մասնակցել ասոցիացիայի նախաձեռնություններին և ընթացիկ միջոցառումներին՝ դառնալով համայնքի կարևոր մասնակիցներ։
Խմբային աջակցության մոդելի միջոցով անդամները հնարավորություն ունեն ներգրավվելու ոլորտային տեղեկատվական, կրթական միջոցառումների, համատեղ մասնագիտական հանդիպումների կազմակերպման և մասնակցության գործընթացներում, ծանոթանալու ոլորտի նոր մոտեցումներին ու հնարավորություններին։
Աջակցության անհատական մոդելը հնարավորություն է տալիս անդամներին զարգացնել իրենց հմտությունները և գործունեությունը՝ ունենալով թիմային աջակցություն, խորհրդատվություն, տեղեկացված լինելու հնարավորություն և ուղեկցում՝ ըստ կարիքի։
«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի անդամ դառնալու համար գործում է տարեկան անդամավճար։
Անդամ դառնալու համար անհրաժեշտ է ընտրել անդամակցության տարբերակը և լրացնել հայտադիմումը։
Հայտադիմումի ստացումից և վերստուգումից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հավելյալ մանրամասներին տեղեկացնելու և գործընթացը շարունակելու համար։