Առցանց հարթակ՝ նվիրված օրգանական գյուղատնտեսության, շրջանաձև տնտեսության և կայուն զարգացման ոլորտներում գիտելիքների տարածմանը։

Միացե՜ք մեր աճող համայնքին
Լիիրավ անդամ կարող են դառնալ Հայաստանում կամ արտերկրում գործող «Օրգանական» կամ «Օրգանական անցումային փուլում գտնվող» ֆերմերները, ինչպես նաև օրգանական արտադրողներն ու մշակող ընկերությունները։
Փոխկապակցված անդամ կարող են դառնալ ֆերմերներ, արտադրողներ, մշակող ընկերություններ, վերավաճառողներ, սուպերմարկետներ, խանութներ, ռեստորաններ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ (հավաստագրող մարմիններ, խորհրդատվական ընկերություններ և այլն), կրթական հաստատություններ, տուրիստական գործակալություններ, ՀԿ-ներ, ինչպես նաև անհատներ՝ սպառողներ, ոլորտի ընկերներ և աջակիցներ։
