Արտադրությունն սկսվել է 2015 թվականին: Արտադրական գոծընթացներում մեծամասամբ ընդգրկված են Տավուշի մարզի սահմանամերձ համայքների, ինչպես նաև Լոռու մարզի բնակիչներ: Ընկերության նպատակն է զարգացնել և ընդլայնել իր արտադրությունը՝ ներդաշնակ կերպով համադրելով բոլոր բնական ակտիվ բաղադիչներն ու եթերայուղերը, դրանով նաև նպաստել տարածաշրջանի սոցիալական պայմանների բարելավմանն ու զարգացմանը։ Արտադրամասին կից գործում է համտեսի սրահ, և այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու օրգանական թեյի արտադրական գործընթացներին և փորձել բուրավետ թեյեր:
Նկարագրություն, արտադրատեսականի
Ընկերությունն արտադրում է բուսական թեյեր, նաև՝ մեղր և օշարակներ:
Թեյը ստացվում է ամբողջական տերևներից և ծաղիկներից, որոնց հավաքն իրականացվում է միայն բույսերի վերին տերևներից, քանի որ դրանք սովորաբար բույսի ամենաառողջ մասն են և ունեն առավել գրավիչ տեսք:
Ամբողջ արտադրական շղթան իրականացվում է Հայաստանում:
Տարեկան ստացվում է միջինը 3-5 տոննա:
Օրգանական հավաստագիր
Սերտիֆիկացված։
EC Code number: AM-BIO-112։ Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից։