Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, վերամշակմամբ, սառնարանային պահպանմամբ և իրացմամբ:
Մարզ
Արմավիր
Կատեգորիա
Միրգ, բանջարեղեն, հատապտուղ
Հեռախոսահամար
+37493008034
Սոց. հարթակներ
Հետևեք մեզ
Ընկերության մասին
Տնօրեն կամ ներկայացուցիչ
Վարդկես Դավթյան
Ընկերության պատմություն
Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին՝ 42 անդամներով։ Այսօր անդամների թիվը գերազանցում է 130-ը։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, վերամշակմամբ, սառնարանային պահպանմամբ և իրացմամբ։
Նկարագրություն, արտադրատեսականի
Ասոցիացիայի հիմնական խնդիրը և նպատակը անդամ ֆերմերների տնտեսությունների զարգացմանը աջակցելն է։ Այդ նպատակով ֆերմերներին տրամադրվում են մի շարք ծառայություններ, այդ թվում՝ գյուղատնտեսական ներդրանքների տրամադրում, մատակարարման և շուկայավարման ծառայություններ և աջակցություն, խորհրդատվական և կրթական ծառայություններ, ինչպես նաև մասնակցություն համայնքային խնդիրների լուծմանը և այլ աջակցող նախաձեռնություններ։
Ընկերությունը ներկայացնում է նաև «VARDAR» ապրանքանիշը՝ առաջարկելով թարմ և չորացված մրգերի ու բանջարեղենի լայն տեսականի (ծիրան, սալոր, խնձոր, սերկևիլ, դեղձ, բալ և այլ արտադրատեսակներ)։
Օրգանական հավաստագիր
Սերտիֆիկացված
Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից:
Օրգանական արտադրանք
«VARDAR» ապրանքանիշ, որն առաջարկում է թարմ և չորացված մրգերի ու բանջարեղենի լայն տեսականի։
Իրացում և վաճառք
Արտադրանքն արտահանվում է և ներկայացված է միջազգային շուկաներում՝ ԵՄ, ՄԹ և ՌԴ, ինչպես նաև իրացվում է տեղական շուկայում։
Պատկերասրահ
19 պատկերներ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
← →Սահեցրեք՝ ավելի շատ պատկերներ տեսնելու համար← →