Երազանքից՝ իրականություն
Դեռևս ուսանողական տարիներից ինձ խորապես մտահոգել է օրգանական մնացորդների և թափոնների հարցը․ ես հավատում էի, որ դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես շրջակա միջավայրն աղտոտող թափոն, այլ՝ արժեքավոր արտադրանքի համար պիտանի օգտակար ռեսուրս: Այդպիսով, իմ մասնագիտական երազանքը դարձավ օրգանական թափոններին երկրորդ կյանք տալը:
Մասնագիտական երազանքս հնարավոր դարձավ կյանքի կոչել հայ և նորվեգացի մտահոգ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ:
Երեք տարի շարունակ հայ և նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրած գիտական ուսումնասիրությունները տվեցին իրենց արդյունքը. մեզ հաջողվեց կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով որոշակի օրգանական մնացորդների վերամշակումից ստանալ որակյալ, օրգանական պարարտանյութ, որի հիման վրա էլ 2011թ․-ին Աբովյան քաղաքում համատեղ ջանքերով հիմնադրեցինք օրգանական թափոնների վերամշակման գործարանը՝ «ՕՌՎԱԿՕ»-ն՝ մեր առջև նպատակ ունենալով փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։
Ժամանակի ընթացքում «ՕՌՎԱԿՕ»-ն, ընդլայնելով իր արտադրական ծավալը, այժմ ֆերմերին տալիս է լայն հնարավորություն՝ տարատեսակ մշակաբույսերի մշակության մեջ հրաժարվելու վնասակար քիմիկատներից՝ փոխարենն օգտագործելով օրգանական, բնական պարարտանյութեր, և տալու վիտամիններով հարուստ, անվտանգ արտադրանք։
Լուսինե Նալբանդյան
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն
Տեսլականը – Տարածաշրջանում դառնալ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող օրգանական պարարտանյութեր արտադրող խոշորագույն ընկերություն, որն իր բազմազան արտադրատեսակներով կոչված է բարձրացնելու հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը՝ ստեղծելով կայուն ագրոէկոհամակարգեր։
Նպատակը – Մեր նպատակն է փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։
Արժեքները
• Գիտելիք - Մեր գործունեության հիմքում գիտելիքն է և պրոֆեսիոնալիզմը։
• Աճ - Մեր աճի և զարգացման հիմքը նոր ու բազմազան տեսականու արտադրությունն է՝ երաշխավորելով բնական ակտիվների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ կայուն հիմունքներով։
• Պատասխանատվություն - Մենք բարձր պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հաճախորդների «կանաչ աշխարհ» ստեղծելու երազանքին:
• Ստեղծագործական մոտեցում - Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թիմի ներսում ստեղծագործ ու նորարարական «ծաղկող մշակույթի» խթանմանը՝ մեր հաճախորդների կարիքների բավարարման համար:
• Հարգանք - Միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը աշխատանքային գործընթացը դարձնում են հաճելի և արդյունավետ։
Համբավ - Մեր վերադարձող հաճախորդները լավ համբավի լավագույն երաշխիքն են:
Նկարագրություն, արտադրատեսականի
Արտադրությունն սկսվել է 2011 թվականին: Ընկերությունն արտադրում է օրգանական պարարտանյութեր՝ կենսահումուս, կենսահեղուկ, գրանուլացված կենսահումուս, օրգանոմիքս, սուպեր կոմպոստ, սուպեր միքս:
Օրգանական հավաստագիր
Սերտիֆիկացված:
Սերտիֆիկացումը կատարվել է «Էկոգլոբ» ընկերության կողմից: