ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐԸ
Մենք հիմնականում մշակում ենք տեղական խաղողի տեսակները՝ ստեղծելով գինիներ, որոնք պատմում են հողի և ավանդույթի մասին։ Մեր խաղողի այգիները ունեն օրգանական սերտիֆիկացում և գտնվում են հրաբխային քարքարոտ հողերում՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա, որտեղ տաք օրերն ու զով, քամոտ գիշերները ստեղծում են առողջ ու կենսունակ խաղողի իդեալական պայմաններ։ Այս եզակի տերուարը, զուգակցված նվազագույն միջամտությամբ գինեգործության մոտեցման հետ, հնարավորություն է տալիս ստեղծել բարձրորակ, արտահայտիչ համով գինիներ, որոնք լավագույնս արտացոլում են հայկական 6000-ամյա գինեգործական ժառանգությունը։
Մեր տեսականին ներառում է՝
• Արենի, Հաղթանակ, Միլաղ, Սիրա, Կանգուն և Ոսկեհատ ՝ յուրաքանչյուրը յուրովի կերպով բացահայտում է հայկական տերուարի առանձնահատկությունները։
• Classic, Reserve և Tor Tori հավաքածուներ՝ թեթև ու նրբագեղից մինչև հզոր և հնացված գինիներ։
RESERVE ՀԱՎԱՔԱԾՈՒ
Van Ardi Reserve Areni
Արենի խաղողը աճեցված է մեր օրգանական խաղողի այգիներում՝ հրաբխային հողերի վրա։ Մառանում այն հասունացել է՝ երաժշտության ուղեկցությամբ, ապա 14 ամիս հնացվել հայկական և ֆրանսիական կաղնու տակառներում։ Գավաթում այն ունի մուգ ռուբինագույն երանգ, ունի՝ մուգ բալի, սև պղպեղի, սալորի, մեխակի ու վանիլի մեղմ արտահայտված համեր։ Համը շերտավոր է ու հավասարակշռված, տանինները՝ հարուստ ու կառուցվածքային։
Van Ardi Reserve Haghtanak
Այս կարմիր ռեզերվ գինին պատրաստված է հայկական եզակի Հաղթանակ սորտից՝ հարուստ գույնով, բույրերով և կառուցվածքով։ Զգացվում են մուգ բալի, սուրճի և թեթեև ծխի բույրեր։ Համը ուժեղ է, բայց միաժամանակ՝ հարթ ու ներդաշնակ։ Համը պարունակում է մուգ հատապտուղների և սև թթի նոտաներ՝ ստեղծելով երկար ու հիշվող ավարտ։
Van Ardi Reserve Milagh
Այս գինին ներկայացնում է Հայաստանի ամենահին խաղողի սորտերից մեկը՝ Միլաղը։ Աճեցված բացառապես մեր օրգանական խաղողի այգիներում՝ գինին 12 ամիս հնեցվել է հայկական և ֆրանսիական կաղնու տակառներում։ Գույնը՝ ռուբինից մինչև խորը նռնագույն։ Բույրերում զգացվում են խուրմայի, սալորի և թարխունի նուրբ ակնարկներ։ Խմելու ընթացքում զգացվում են մուգ շոկոլադի, սուրճի, ծիրանի և թեթև ամարո՝ սև թթի ու թզի հիշեցնող համեր։ Հավասարակշռված, ծխային ավարտով և հիանալի հնեցման ներուժով գինի է։
Van Ardi Reserve Syrah
Սիրան՝ աճեցված Արագածոտնի նախալեռներում, գեղեցիկ օրինակ է, թե ինչպես կարող է ոչ էնդեմիկ սորտը հիանալի կերպով ադապտացվել հայկական հողում ։ Բույրերում՝ հապալաս և մոշ, որոնք համում վերածվում են հարուստ թթու բալի, լոռամրգի, սերուցքի, վանիլի, շագանակի և վայրի մեղրի նոտաների։ Էլեգանտ, հասուն և ներդաշնակ գինի է, որը կատարյալ է երկարատև հնեցման համար:
TOR TORI ՀԱՎԱՔԱԾՈՒ
Tor Tori Red
Tor Tori Red-ը Արենիի (90%) և Սիրայի (10%) խառնուրդ է։ Արենին պահպանում է իր թարմությունն, իսկ հնեցված Սիրան ավելացնում է խորություն և կառուցվածք։ Գույնը՝ մուգ ռուբինագույն, բույրերում՝ թթու բալ, սալոր, սև պղպեղ և աշնանային համեմունքներ։ Զգացվում են թթու բալի, շոկոլադապատ չրի, սև հաղարջի, արևաչոր լոլիկի ու չոր թզի համեր։ Լիամարմին, բայց հեշտ խմելի գինի է։
Tor Tori White
Ոսկեհատը՝ Հայաստանի պատմական ոսկեգույն խաղողը, այս գինում բացվում է իր ողջ նրբությամբ։ Արևոտ երանգով, բույրերում՝ սեխ, ծիրան, սպիտակ դեղձ, վանիլի մեղմ հպում և քարային հանքայնություն։ Թարմ, հավասարակշռված գինի է։
CLASSIC ՀԱՎԱՔԱԾՈՒ
Van Ardi Estate Blend
Դասական կարմիր խառնուրդ՝ Van Ardi Estate Blend, որը շատերի կողմից հասրել է դառնալ շատ սիրված։ Արենին (40%) բերում է վառ մրգայնություն, Հաղթանակը (35%) և Միլաղը (25%)՝ մարմին ու կառուցվածք։ Գույնը մուգ ռուբինագույն է, համում՝ մոշ, նուռ, սալոր և թեթև տապակված համեմունքներ։ Հողի հանքայնությունն ու մեղմ կաղնու հնացումը գինուն տալիս են հավասարակշռված և սննդի հետ հարմար բնավորություն։ Van Ardi Estate Blend-ը այն գինին է, որ բացում ես ընկերների հետ և շուտով մտածում երկրորդ շշի մասին։
Van Ardi Rosé
Արենիից պատրաստված թարմ վարդագույն գինի։ Բույրերում՝ ելակ, բալ, գրեյփֆրուտ, համում՝ մաքուր, մրգային ու թեթև թթվայնությամբ՝ երկար, զով ու թարմացնող՝ մեղմ անանուխային շեշտով։
Van Ardi Kangun
Հայկական բնիկ սպիտակ խաղող՝ Կանգունը, այստեղ փայլում է թարմացնող և նրբագեղ արտահայտությամբ։ Գավաթում մեղրագույն երանգով, բույրերում՝ ծաղիկներ, տանձ, սպիտակ գրեյփֆրուտ և արևադարձային մրգեր։ Համում՝ մետաքսանման, միջին մարմնով և մաքուր ավարտով։ Հիանալի է թեթև ուտեստների, աղցանների կամ պարզապես որպես զովացուցիչ ապերիտիվ։
Վան Արդին պարզապես գինեգործարան չէ: Այցելուներին հրավիրում ենք բացահայտելու մեր աշխարհը՝ գինու համտեսների, վարպետաց դասերի, գինեգործարանի շրջայցերի և մշակութային միջոցառումների միջոցով, որոնք ներկայացնում են հայկական գինեգործության դարավոր ավանդույթները։
Մեր գինեգործարանը նաև բացառիկ վայր է մասնավոր տոնակատարությունների և կորպորատիվ միջոցառումների համար, որտեղ որակյալ գինին, բնությունն ու ջերմ ընտանեկան միջավայրը հյուրերի համար ապահովում են հիշարժան տպավորություններ։
Տարածքում հասանելի է նաև խաղողի այգիների հիասքանչ տեսարաններով հյուրասենյակներ, որտեղ հյուրերը կարող են հանգստանալ և վայելել գինին՝ շրջապատված հայկական մշակույթի երեք խորհրդանիշներով՝ Արարատ, Արագած և Արա լեռներով։