

«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասանագետներ՝ զինված համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով։
Ծրագրի շրջանավարտները կունենան գիտելիքներ հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական և միջազգային օրգանական չափորոշիչների, բնական ռեսուրսների հարակայուն կառավարման, օրգանական մշակաբույսերի արտադրության և վերամշակման, օրգանական անասնաբուծության վերաբերյալ։
Ստեղծվել է Վիեննայի Բոկու համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ICARE հիմնադրամի և օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ
90-կրեդիտ, 1,5 տարվա առկա համակարգի կրթական ծրագիր
Հիմնված է ավարտական մագիստրոսական ատենախոսության պաշտպանության վրա
Շնորհում է Գյուղատնտեսության մագիստրոսի որակավորում
«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագիր» (APPEAR) ծրագրի միջոցով «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:






Դիտեք տեսանյութեր մեր ծրագրի, ուսանողների փորձի և նվաճումների մասին
Ինչու ընտրել Օրգանական Գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրը
Ուսանողների, դասախոսների և օրգանական գյուղատնտեսության ոլորտի շահակիցների հետ համատեղ մշակված ուսումնական պլան
Կրթություն-արտադրություն ամուր կապ
Լսարանում կիրառվող ժամանակակից դասավանդման մեթոդներ
Իրական դեպքերի ուսումնասիրություն հրավիրյալ դասախոս-խոսնակների հետ
Փոխանակման ծրագրերի հնարավորություն
Գիտաարտադրական պրակտիկաների հնարավորություն օրգանական գյուղացիական տնտեսություններում և ՀԿ-ներում
Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների շարունակական ներգրավվածություն
Կարիերայի հնարավորություններ գյուղատնտեսության և հարակից ոլորտներում
Միացեք կայուն գյուղատնտեսության մասնագետների հաջորդ սերնդին
Դիմումների ընդունման վերջնաժամկետը և լրացուցիչ տեղեկությունները հասանելի են համալսարանի պաշտոնական կայքում