Օրգանական ֆերմերներն աճեցնում և մշակում են սննդամթերք՝ հետևելով կայուն զարգացման պրակտիկաների և գյուղատնտեսական կենդանիների ընդհանուր բարօրության սկզբունքներին: Օրգանականությանը վերաբերող մի շարք ընդհանուր ռազմավարություններ և մարտավարություններ վերաբերում են հողի առողջությանը, օգտակար միջատների օգտագործմանը, ցանքաշրջանառությանը, բուֆերային և պաշտպանիչ ցանքատարածքներին:
Օրգանական ֆերմերներն իրենց հողի առողջությունը պահպանելու համար սինթետիկ պարարտանյութերի փոխարեն օգտագործում են գոմաղբ, կոմպոստ կամ այլ օրգանական նյութեր: Կենսաբանական ծագում ունեցող պարարտանյութերը, ինչպիսին, օրինակ, կոմպոստն է, աստիճանաբար են արձակում սննդարար նյութերը, հասունացնում են օրգանական հողային զանգվածը, բարձրացնում են հողի բերրիությունը՝ պահպանելով խոնավությունը և նվազեցնելով նիտրատների ներթափանցումը ստորգետնյա ջրեր: Ոչ օրգանական գյուղատնտեսության մեջ օգտագործվող սինթետիկ պարարտանյութերի մինչև 40%-ը հայտնվում է ստորգետնյա կամ մակերեսային ջրերում՝ աղտոտելով գետերը, լճերը և օվկիանոսները:
Որոշ օրգանական ֆերմերներ վնասատու միջատների դեմ պայքարելու համար օգտագործում են օգտակար միջատներ, ինչպիսիք են՝ զատկաբզեզներն են, soldier beetles, green lacewings, big-eyed bugs, օգտակար կլոր որդերը:
Օրգանական ֆերմերները հաճախ տարեցտարի միևնույն մշակաբույսը միևնույն հողում չեն ցանում: Ցանքաշրջանառությունը բնական եղանակով վերականգնում է հողը. մշակաբույսերն ապահովում են իրենց համապատասխան սննդավետ նյութեր: Վնասատու միջատների և բույսերի հաբիթաթների քայքայումը նպաստում է դրանց վերահսկմանը:
Օրգանական ֆերմերներն իրենց հողատարածքների եզրագծային հատվածները հատկացնում են բուֆերային գոտի ստեղծելու համար: Դրանով նրանք սահմանազատում են օրգանական հողագործության համար օգտագործվող հողատարածքները՝ համապատասխան պրակտիկաների կիրառմամբ: Միևնույն ժամանակ՝ այդ հողատարածքներում աճեցվող բերքը չի վաճառվում որպես օրգանական, քանի որ որոշ բուսատեսակներ կարող են լինել գենետիկորեն մոդիֆիկացված կամ ենթարկված լինել քիմիական մշակման, ինչը հատուկ է ոչ օրգանական գյուղատնտեսությանը և արգելված է օրգանական գյուղատնտեսությունում:
Աճեցման սեզոնների միջև ընկած ժամանակահատվածներում ֆերմերները, հողի վերականգնման, սնուցման և էրոզիան կանխելու նպատակով, աճեցնում են այնպիսի բույսեր, ինչպիսիք են՝ առվույտը, տարեկանը, և ցորենը: Այս բույսերը նաև օգնում են պահպանելու օգտակար միջատների պոպուլյացիան: Պաշտպանիչ ցանքատարածքները թույլ են տալիս վերահսկել վնասատու բույսերի աճը՝ ճնշելով դրանց, սահմանափակելով արևի լույսի հասանելիությունը և կլանելով դրանց աճի համար անհրաժեշտ սննդարար նյութերը:
Օրգանական անասնապահությամբ զբաղվող ֆերմերներից պահանջվում է ապահովել կենդանիների բնական վարքի, առողջության և բարօրության համար անհրաժեշտ պայմաններ:
Օրգանական անասնապահության մեջ գյուղատնտեսական կենդանիների սնունդը պետք է բաղկացած լինի 100% օրգանական սերտիֆիկացված կերից, բացառությամբ միկրոտարրերի և վիտամինների, որոնք անհրաժեշտ են լիարժեք սնուցման համար: Հողը և արոտավայրերը, որոնք օգտագործվում են անասնապահության համար, պետք է նույնպես ունենան օրգանական սերտիֆիկացում և համապատասխանեն օրգանական գյուղատնտեսության բոլոր չափանիշներին: Օրգանիկ սերտիֆիկացում ունեցող որոճող անասունները, ինչպիսիք են կովերը, ոչխարները և այծերը, պետք է ազատ մուտք ունենան դեպի օրգանական սերտիֆիկացում ունեցող արոտավայրեր՝ ամբողջ սեզոնի ընթացքում:
Օրգանական անասնապահությունում արգելված է առօրյա գործառույթներում կիրառել դեղամիջոցներ՝ հիվանդությունների և մակաբույծների կանխարգելման համար: Փոխարենը պահանջվում է շեշտը դնել կենդանիների ընտրության և կառավարման ընդունված պրակտիկաների վրա: Մի շարք սինթետիկ նյութեր, ինչպիսիք ցավազրկողներն են և ճիճվաթափ դեղամիջոցները, կարող են կիրառվել օրգանական սերտիֆիկացում ունեցող գյուղատնտեսական կենդանիների բուժման համար, այն դեպքերում, երբ կանխարգելիչ ռազմավարությունները արդյունավետ չեն: Ծայրահեղ դեպքերում, երբ թե՛ կանխարգելիչ և թե՛ թույլատրված դեղանյութերով բուժման միջոցներն արդյունավետ չեն եղել, կենդանիները պետք է ստանան համապատասխան բուժում՝ արգելված դեղամիջոցների, օրինակ, հակաբիոտիկների, կիրառմամբ: Այդուհանդերձ, նման բուժում ստանալուց հետո, կենդանին և/կամ դրանից ստացված մթերքը չի կարող վաճառվել որպես օրգանական: