
Օրգանական գյուղատնտեսության և կայուն զարգացման ոլորտի վերապատրաստումներ

Կարճաժամկետ դասընթաց
Դասընթացը նախատեսված է սկսնակների և ոչ մասնագետների համար։ Դասընթացը հարմար է ինչպես երիտասարդների, փոքր հողատարածքների սեփականատերերի և սկսնակ ֆերմերների, այնպես էլ քաղաքաբնակների համար, ովքեր ցանկանում են հիմնել իրենց առաջին օրգանական տնտեսությունը կամ պարզապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը։

Օնլայն դասընթաց
Դասընթացի շրջանակում ներկայացվում են շրջանաձև տնտեսության և օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև կոմպոստացման դերը և նշանակությունը որպես այս համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։
Միացեք մեր դասընթացներին և ձեռք բերեք գործնական գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության ոլորտում։