
Պատասխանատու արտադրության և վստահելի սպառման երաշխիք
Օրգանական հավաստագրումը գործընթաց է, որի միջոցով հաստատվում է, որ գյուղատնտեսական արտադրանքը կամ արտադրական համակարգը համապատասխանում է օրգանական գյուղատնտեսության սահմանված պահանջներին և չափորոշիչներին։ Այն նպատակ ունի ապահովել թափանցիկություն, վստահություն և վերահսկողություն արտադրողի, շուկայի և սպառողի միջև։
Օրգանական հավաստագրումը՝
Արտադրվում է բնապահպանական հավասարակշռությունը պահպանող մեթոդներով՝ առանց սինթետիկ թունաքիմիկատների կիրառման։
Հիմնված է բնական պրոցեսների վրա՝ առանց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և աճի խթանիչների։
Փաստաթղթավորված կերպով հաստատվում է սկզբունքների պահպանումը արտադրության ողջ շղթայում։
Արտադրողը դիմում է հավաստագրող կազմակերպությանը և ներկայացնում իր գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն։
Եթե տնտեսությունը նախկինում օրգանական չի եղել, իրականացվում է անցումային շրջան՝ հողի, կենդանիների և արտադրական համակարգերի հարմարեցում օրգանական պահանջներին։
Իրականացվում է դաշտային այցելություններ, փաստաթղթերի ուսումնասիրություն և արտադրական պրակտիկայի դիտարկում։
Պահանջների պահպանման դեպքում տրվում է հավաստագիր և արտադրանքը որպես օրգանական ներկայացնելու իրավունք: Հավաստագրումը շարունակական գործընթաց է և ենթադրում է պարբերական վերահսկողություն։
Օրգանական հավաստագրման գործընթացը կարող է ունենալ որոշակի առանձնահատկություններ՝ կախված ընտրված հավաստագրող կառույցից, կիրառվող ստանդարտներից և արտադրության ոլորտից։ Տարբեր կազմակերպություններ կարող են տարբեր կերպ կազմակերպել դիմումների ընդունումը, վերահսկողության հաճախականությունը, փաստաթղթավորման պահանջները կամ անցումային շրջանի տևողությունը։
Այդ պատճառով օրգանական հավաստագրման գործընթացի մանրամասներին և կոնկրետ պահանջներին հստակ ծանոթանալու համար կարևոր է անմիջապես դիմել համապատասխան հավաստագրող կառույցին և ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ դեպքում կիրառվող կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ։
Հայաստանում օրգանական հավաստագրումը իրականացվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հավաստագրող կազմակերպությունների կողմից։ Դրանք գործում են միջազգային ճանաչված չափորոշիչների հիման վրա և ապահովում են վերահսկողություն արտադրության տարբեր ոլորտներում։
Հավաստագրող կազմակերպությունները համագործակցում են ֆերմերների և վերամշակողների հետ՝ նպաստելով օրգանական գյուղատնտեսության զարգացմանը և հայկական օրգանական արտադրանքի ճանաչելիությանը ներքին և արտաքին շուկաներում։
Կայուն զարգացման և առողջ ապագայի հիմք