
Հիմնական սկզբունքներ և առավելություններ
Օրգանական գյուղատնտեսությունը արտադրության համակարգ է, որը հետևողական է հողերի, էկոհամակարգերի և մարդկանց առողջության պահպանման հարցում, կիրառում է էկոլոգիապես բարերար գործընթացներ, հաշվի է առնում կենսաբազմազանության դերը և արտադրական գործընթացները կազմակերպում է տեղանքի բնական պայմաններին համահունչ՝ համատեղելով ավանդույթները, նորարարությունը և գիտական նվաճումները և նպաստելով շրջակա միջավայրի պահպանման, գործունեության և կյանքի ներդաշնակության և կյանքի բարձր որակի երկարաժամկետ ապահովմանը: Գյուղատնտեսությունը և գյուղմթերքի արտադրությունն «օրգանական» են, եթե դրանց գործընթացներում չեն օգտագործվում թունաքիմիկատներ, սինթետիկ պարարտանյութեր, կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, և բացառում են հակաբիոտիկների և աճի հորմոնների կիրառությունը անասնապահության մեջ: Օրգանական արտադրողները, ներառյալ մշակողները, պարբերաբար անցնում են սերտիֆիկացում, որն իրականացվում է անկախ մարմինների կողմից, ինչը թույլ է տալիս շուկայում ներկայացնել վստահելի օրգանական մթերք: